09/05/2023 10:47
Որոշված չէ, թե հայ-ադրբեջանական համաձայնության փաստաթուղթը որ քաղաքական վեկտորում կստորագրվի. Արմեն Գրիգորյան
Այս պահին դեռ որոշված չէ, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համաձայնության փաստաթուղթը որ քաղաքական վեկտորում կստորագրվի, Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Լրագրողների հարցին, թե հայկական կողմը որի՞ն է հակված․ արևմտյա՞ն, թե՞ ռուսական կողմի հովանու ներքո կլինեն ստորագրությունները՝ Արմեն Գրիգորյանը պատասխանեց.
«Դա այս պահին որևէ ձև որոշված չէ։ Որտեղ որ հնարավորություն եղավ առաջընթաց գրանցելու և վերջնական համաձայնության հասնելու, այնտեղ էլ կստորագրենք»։