09/05/2023 15:38
Ի՞նչ հարցեր էին տալիս այն օրը որոշ ընդդիմադիր պատգամավորներ․ մեզ ձայն են տվել, ոչ թե իշխող ուժի հետ հարցեր քննարկելու, այլ իշխանությանը քշելու համար․ Վանեցյան (Տեսանյութ)
Խորհրդարանն ինձ համար դադարել է լինել այն տեղը, որտեղ մենք կարող ենք արդյունավետ գործել այս իշխանությունների դեմ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Հավատացեք, որևէ մեկին, այդ թվում՝ նաև ինձ, մեր հանրությունը, ընդդիմադիր քաղաքացիները ձայն չեն տվել, որ գնանք և իշխող ուժի հետ ինչ-որ հարցեր քննարկենք։ Մեզ մանդատ են տվել մի բան համար, որ քշենք այս իշխանություններին։ Ի՞նչ հարցեր էին տալիս այն օրը որոշ ընդդիմադիր պատգամավորներ. ինձ համար անընդունելի է և ես համարում եմ, որ խորհրդարանն այլևս այն տեղը չէ, որտեղ մենք կարող ենք արդյունավետ գործել», - ասաց Վանեցյանը։
Հարցին, թե կասկածո՞ւմ է ընդդիմադիր խմբակցություններին իշխանության հետ համագործակցության մեջ՝ Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Ես չեմ կասկածում, չեմ էլ մեղադրում։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ և գործիչ իր որոշումն է կայացնում»։
Արթուր Վանեցյանն ասաց նաև, թե խորհրդարանական ընդդիմության հետ որևէ տարաձայնություն չունի. «Բոլորն իմ ընկերներն են, բոլորի հետ ունեմ նորմալ հարաբերություններ»։