09/05/2023 15:50
Նիկոլ Փաշինյանն այս փուլում առանց թուղթ ստորագրելու իրականացնում է ադրբեջանցիների պահանջները. Արթուր Վանեցյան (Տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանն անում է ամեն ինչ, ցանկացած քայլի գնում է՝ իր իշխանությունը պահելու համար, փաստաթուղթ ստորագրելուց կա վտանգ, որ հանրությունը դուրս կգա փողոց և իր իշխանությանը վտանգ կսպառնա, ուստի Նիկոլ Փաշինյանն այս փուլում առանց թուղթ ստորագրելու իրականացնում է ադրբեջանցիների պահանջները, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Տեղ գյուղում տեղի ունեցածը դրա վառ օրինակն է։ Ինչ-որ մի օր իմացանք, որ ՀՀ ԶՈՒ կողմից պահպանվող տարածքից հայկական կողմը դուրս է եկել, և առանց մարտերի այդ տարածքը զբաղեցրել են ադրբեջանական զինված ուժերը։ Փաստացի զբաղեցրել են ՀՀ սուվերեն տարածքը»։