09/05/2023 16:02
Նիկոլի Հայաստանում խոսել Երևանի քաղաքապետարանի ընտրությունների մասին, կարծում եմ՝ տեղին չէ. Արթուր Վանեցյան
Այս փուլում խոսել Երևանի քաղաքապետարանի ընտրությունների մասին, կարծում եմ՝ տեղին չէ, լրագրողներին ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Նիկոլի Հայաստանում, երբ չգիտենք, թե ինչ վիճակ է լինելու վաղը կամ այսօր, խոսել ՏԻՄ ընտրությունների մասին՝ տեղին չէ», - ասաց Արթուր Վանեցյանը։
Նա նշեց, թե այսօր, եթե ինքը խոսի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մասին, հանրության մի զգալի մասը ճիշտ չի հասկանա։
«Մենք այսօր կանգնած ենք լրջագույն խնդրի առջև, ամեն օր կորցնում ենք ՀՀ սուվերեն տարածքներից, ունենում ենք զոհեր, 120 հազար մեր հայրենակիցները կանգնած են բնաջնջման վտանգի առջև, լուրջ չեմ համարում խոսել Երևանի ավագանու ընտրություններից։ Բայց ուզում եմ ասել, որ «Հայրենիք» կուսակցությունը մշտապես մասնակցում է ցանկացած քաղաքական գործընթացի և եթե օրը գա և որոշում կայացնենք, որ մասնակցելու ենք, անպայման կտեղեկացնենք», - ասաց Արթուր Վանեցյանը։