09/05/2023 20:21
Երկիր մոլորակի դեմ մղվող պատերազմը սպառնում է մարդկության գոյությանը․ Գուտերեշ
Բնության ու շրջակա միջավայրի դեմ կատարվող գործողությունները սպառնում են մարդկության գոյությանը, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ Իսպանիայում Կառլոս V-ի անվան եվրոպական մրցանակով պարգևատրվելու ժամանակ։
«Պատերազմը, որը մենք մղում ենք մեր մոլորակի դեմ, սպառնում է մարդկության գոյությանը: Այս կլիմայական քաոսը՝ պայմանավորված հրդեհներով, ջրհեղեղներով, երաշտով, այլ հիդրոօթերևութաբանական արտակարգ երևույթներով, բացասաբար է ազդում բոլոր մայրցամաքների վրա»,- ասել է նա:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ ամեն տարի բնակլիմայական աղետների պատճառով մարդիկ ստիպված են լինում ապաստան գտնել այլ երկրներում։
«Գործելով ի բարօրություն մեր մոլորակի, մենք գործում ենք հանուն խաղաղության։ Արտանետումների կրճատումը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, տուժած համայնքներին օգնելը գործողություններ են՝ արվող արդար նպատակներով»,- ասել է նա։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17