09/05/2023 21:20
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Զելենսկուն խոստացել է միջոցներ ձեռնարկել, որ Ռուսաստանը չկարողանա շրջանցել պատժամիջոցները
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ խոստացել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել, որոնք ուղղված կլինեն «սահմանափակումները շրջանցելու պրակտիկան վերացնելուն»։
«Եվրահանձնաժողովը մտադիր է շարունակել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են լինելու գործող սահմանափակումների շրջանցումը բացառելուն»,- ասել է նա։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 11-րդ փաթեթը, ըստ Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության, մայիսի 5-ին ներկայացվել է ԵՄ երկրների հաստատմանը։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17