09/05/2023 10:54
Դա Հայաստանի ներքին հարցն է, որևէ մեկն իրավունք չունի խառնվելու. Արմեն Գրիգորյանը՝ Նեմեսիսի հուշարձանի մասին
Կքանդե՞ն արդյոք «Նեմեսիսի» հուշարձանը, թե՞ ոչ՝ Հայաստանի ներքին հարցն է, լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Որևէ մեկն իրավունք չունի այդ հարցերում խառնվելու», - ասաց Գրիգորյանը։
Հիշեցնենք՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Հայաստանը պետք է ապամոնտաժի հուշարձանը։
«Թուրքիան լրացուցիչ միջոցներ կձեռնարկի, եթե Երևանում գտնվող «Նեմեսիս» հուշարձանը չապամոնտաժվի։ Թուրքիան չի բավարարվի միայն օդային տարածքի փակմամբ, նա կշարունակի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել», - ասել էր Չավուշօղլուն։