09/05/2023 11:44
Նեմեսիսի հուշարձանի ապամոնտաժման պահանջները պետք է դիտարկել Թուրքիայի ներքաղաքական հարցերի տեսանկյունից. ԱԳ փոխնախարար
Չմոռանանք, որ ընտրական գործընթացներ են Թուրքիայում և շատ հայտարարություններ պետք է դիտարկել հենց այդ տեսանկյունից, լրագրողներին ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Նեմեսիս» գործողություններին նվիրված հուշարձանի ապամոնտաժման վերաբերյալ Թուրքիայի ներկայացրած պահանջին։
«Ներքաղաքական առումով առավել բարդ շրջան է այդ երկրում։ Պետք է նաև մասամբ այդ տեսանկյունից նայենք», - ասաց փոխնախարարը։