09/05/2023 15:20
Եթե մի երկրում կա 5-րդ շարասյուն, ապա իրավապահ համակարգն ի՞նչ է անում. Արթուր Վանեցյան
Արդեն անիմաստ եմ համարում մեկնաբանել այն անհեթեթությունները, որոնք արտահայտում են այս իշխանությունները, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ արձագանքելով իշխանությունների կողմից հնչեցված 5-րդ շարասյան թեմային։
«Երկիր, պետություն, իրավապահ համակարգ. պատերազմից անցել է շուրջ 3 տարի, մինչ օրս մեղավորներ են ման գալիս։ Մի փուլում էլ փորձեցին ասել, թե Շուշիի հանձնման մեղավորներից մեկն էլ ես եմ, ասում էին՝ պետք է նստի, դատվի։ 3 տարի անցել է, ինչպես տեսնում եք, ոչ մի բան չկա։ Եթե մի երկրում կա 5-րդ շարասյուն, ապա իրավապահ համակարգն ի՞նչ է անում։ 3 տարին, հավատացեք, շատ մեծ ժամանակահատված է, որպեսզի, այսպես կոչված, 5-րդ շարասյունը բացահայտվի», - ասաց Վանեցյանը։
Նրա գնահատմամբ, այս պարտության ընթացքում ամենամեծ դավաճանությունները գործել են գործող իշխանությունները։
«Նրանք անպայման դրա համար պետք է պատասխան տան», - նշեց Արթուր Վանեցյանը։