09/05/2023 10:40
Ներկա դրությամբ մեր անվտանգությունը գնահատում եմ հարաբերական կայուն. ԳՇ պետ
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի համար մայիսյան եռատոնն առանց Շուշիի այդքան էլ տոն չէ:
NEWS.am-ի հարցին, թե ինչ է անում ՀՀ-ն, որպեսզի Շուշին նորից հայկական լինի, ԳՇ պետը պատասխանեց. «Զինվորականությունը մշտապես իր պլաններում ունի այն, ինչը մենք ձգտելու ենք կատարել: Ռազմական անվտանգության ապահովման համար, միանշանակ, պաշտպանական գերատեսչությունում իրականացվող բոլոր քայլերը համապատասխանում են իրականությանը, աշխատանքներ իրականացվում են, շատ դժվար է, բայց ձգտելու ենք հասնել այդ իրականությանը: Անվտանգությունը սանդղակով չի գնահատվում, այն իրադրությամբ, կայունությամբ է գնահատվում, ներկա դրությամբ գնահատում եմ հարաբերական կայուն»:
Նա նաև ավելացրեց, որ ներկա պահին սահմանային իրադրությունը վերահսկվում է ԶՈՒ բոլոր ստորաբաժանումների կողմից: