09/05/2023 13:46
Վերջին օրերին Կոմանդոսը զանգեց, ասաց՝ Անահի՛տ, ասա, որ Շուշին հետ ենք վերցնելու, դու ինչ ասում ես, լինում է. «Անահիտ» ջոկատի հրամանատար (Տեսանյութ)
Ես Լեռնային Արցախի հերոսական Չարդախլու գյուղի զավակ եմ և գիտեմ, որ այս ամենը մղձավանջ է, անցնելու է, որ խաչը պաշտող, Աստծուն ընդունող ազգը ազատագրելու է իր սրբազան հայրենիքը։ Ես զգացում ունեմ, որ դեռ գնալու եմ Քարվաճառ, Դադիվանք, Շուշի, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Անահիտ» ջոկատի հրամանատար, պահեստազորի փոխգնդապետ Անահիտ Մարտիրոսյանը։
«Վերջին օրերն էին՝ Արկադի-ՏԵր Թադևոսյանը զանգեց, ասաց՝ Անահի՛տ, ասա, որ Շուշին հետ ենք վերցնելու, ասաց՝ ասա այո, որովհետև ինչ ասում ես, լինում է։ Ես գուշակ չեմ. ուղղակի սովորական կին եմ, ճի՛շտ է, անսովոր ճակատագրով։ Ասացի՝ Արկադի Իվանի, հանգի՛ստ եղեք, Շուշին մերն է եղել, դարեդար էլ մերն է լինելու»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։