09/05/2023 09:44
Շուշիի անկումը բոլորի պարտությունն է. Արգիշտի Քյարամյան
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը համարում է, որ Շուշիի անկումը բոլորի պարտությունն է:
«Դա ո՛չ իշխանության, ո՛չ կոնկրետ ինչ-որ անհատի պարտությունն է, դա հայ ժողովրդի պարտությունն է, մեր ազգի պարտությունն է, կխնդրեի, որ այդ տեսանկյունից դիտարկեինք», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա:
Քյարամյանն ասաց, թե այս գործով ամբողջությամբ ավարտվել է նախաքննությունը, հիմա գործը գտնվում է դատաքննության փուլում:
Նա ասաց, թե 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշի է գնացել որպես կամավոր ու շատ ուրախ կլիներ, որ շատերը, որպես կամավոր, լինեին այնտեղ:
«Միգուցե, այդ պարագայում մենք Շուշին չկորցնեինք», - ասաց նա:
ՔԿ նախագահի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը երբեք չի խանգարել իրավապահ համակարգի գործունեությանը:
Հարցին՝ Հայաստնում 11 հազար դասալիք կա՞՝ արձագանքեց. «Հայաստանում կան բազմաթիվ հարուցված քրեական գործեր դասալքության, տարբեր թեմաներով, ուղղակի չէի ուզենա խոսել»:
Թե որտեղից Նիկոլ Փաշինյանի կնոջը այդ տվյալները, որ 44-օրյա պատերազմի ժամանակ 11 հազար դասալիք է եղել՝ ՔԿ նախագահն ասաց, թե չի տիրապետում: