10/05/2023 15:08
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո մենք կանգ չենք առել՝ առաջ ենք գնում»․ Ադրբեջանը կավելացնի պաշտպանության ոլորտի ֆինանսավորումը
Ադրբեջանը 2023 թվականի պետական բյուջեում կավելացնի պաշտպանության ոլորտի ֆինանսավորումը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նշելով, որ սպառնալիքներն աճում են, և պետք է կարողանան հաղթահարել ցանկացած սպառնալիք։
«Բանակաշինության հարցում մենք միշտ աշխատել ենք համակարգված և շարունակում ենք այդ աշխատանքը։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո մենք կանգ չենք առել, ընդհակառակը, առաջ ենք գնում», - ասել է նա։