10/05/2023 14:28
Ցամաքային սահմանը բացելու համար ՀՀ-ն պետք է տնտեսությունը նախապատրաստի ադրբեջանական տնտեսական էքսպանսիային դիմագրավելու համար. Պատգամավոր
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի կարծիքով՝ Թուրքիան հայ-թուրքական սահմանը կբացի, եթե Հայաստանը կատարի քաղաքական պահանջները՝ ուրանալ Հայոց ցեղասպանությունը, ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը Արցախի նկատմամբ և Հայաստանի տարածքով Ադրբեջանի ու Նախիջևանի, այսինքն՝ Բոսֆորից մինչև Չինաստան թուրքախոս ժողովուրդների միջև ցամաքային կապ հաստատել։
Նա կողմ է, որ ցամաքային սահմանը բացվի երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցողների համար, բայց «դրա համար Հայաստանը պետք է տնտեսությունը նախապատրաստի ադրբեջանական տնտեսական էքսպանսիային դիմագրավելու համար»։
«Քանի Հայաստանը քայլեր չի ձեռնարկում իր տնտեսությունը պաշտպանելու թշնամական էքսպանսիայից, բացումը շատ ռիսկային եմ համարում»,- նշեց Արթուր Խաչատրյանը։