10/05/2023 18:15
Ի՞նչ վերադարձնեմ պետությանը՝ կլա՞չս, տալիս եմ Վահագն Ալեքսանյանին, իրեն շատ կսազի․ Ռուզաննա Խաչատրյան
Ես 98 000 դոլարանոց կլաչ չունեմ, ինչպես ասում է Վահագն Ալեքսանյանը, Armlur.am-ի հետ զրույցում ասել է Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը՝ ավելացնելով․
«Պարզ է, չէ՞, որ արտերկրում 98 000 դոլարով կանխիկ առևտուր անելն անհնար է, եթե ես այն գնել եմ, ապա պետք է քարտային հաշվով վճարած լինեմ, դե թող Ալեքսանյանը ներկայացնի կտրոնը՝ որ երկրից եմ գնել։ Այդ գնի պայուսակը համարակալած է, թող ներկայացնի այդ համարը։
Կաշվից պայուսակ է, նման է «Հերմեսի»։ Ես դա կարող եմ տրամադրել, տարեք գնահատեք։
Ի՞նչ վերադարձնեմ պետությանը՝ կլա՞չս, տալիս եմ Վահագն Ալեքսանյանին, թող տանի, իրեն շատ կսազի», - նշել է Խաչատրյանը։
Նա նաև մասնագիտական խորհուրդ է տվել պատգամավորին․«Ես երբեք չէի ուզում անդրադառնալ այդ անձին, բայց որպես բժիշկ խորհուրդ կտամ նրան հետևել իր առողջությանը, ճարպակալում է ինքը։ Այդ ժամանակ ճարպակալվում է նաև ուղեղը»։
Ռուզաննա Խաչատրյանը նաև ավելացրել է, որ հաշիվ է պահանջելու և կգա դրա ժամանակը։