10/05/2023 18:05
Կխնդրեի կենտրոնանալ այն մեսիջների վրա, որոնք նախօրեին տվել է Գագիկ Ծառուկյանը․ Արման Աբովյան
ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը գրել է․
«Երեկվանից սոցցանցերում, մամուլում, տելեգրամում շատ ակտիվ քննարկվում է երկու հարց ։
Առաջին հարցն այն է , թե ինչպե՞ս է ստացվել ,որ հասարակության մեջ տիրող տոտալ անտարբերության ու համատարած ապատիայի պայմաններում Գագիկ Ծառուկյանի գլխավորած երեկվա քայլերթին մասնակցեցին հազարավոր մարդիկ։ Իհարկե շատ կարևոր է հասկանալ այս հարցի պատասխանը, և կարծում եմ՝ այս հարցին իմ գործընկերները առաջիկայում հանգամանորեն կանդրադառնան։
Ես իրականում կխնդրեի կենտրոնանալ այն մեսիջների վրա, որոնք նախօրեին տվել է Գագիկ Ծառուկյանը ։
1, Առաջին անհրաժեշ քայլը ներքին համերաշխության գնալն է։ Մեր ազգային վերելքը սկսվելու է ներքին համերաշխության հաստատման պահից։
2, Ինչպես ցանկացած պետություն և ցանկացած ժողովուրդ, մենք ունեցել ենք ձախողումներ և տապալումներ, սակայն պետք է ուժ ունենանք՝ տեր կանգնելու նաև դրան։
3, Ֆաշիզմի դեմ պայքարում փոքր Արցախը տվել է 45 հազար մասնակից, բազմաթիվ գեներալներ, մարշալներ, հերոսներ, և այսօր շրջափակման մեջ գտնվող Արցախն ունի բոլոր բարոյական իրավունքները՝ միջազգային հանրությունից աջակցություն և պաշտպանություն պահանջելու։
Կարծում եմ՝ Գագիկ Ծառուկյանի հենց այս մեսիջները պետք է դառնան հանրային դիսկուրսի առարկա»։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17