10/05/2023 10:48
Ուկրաինայի արևելքում հրթիռակոծությունից զոհվել է France-Presse գործակալության լրագրող Արման Սոլդինը
France-Presse-ի լրագրող Արման Սոլդենը և Agence France-Presse-ի (AFP) գործընկերները կրակի տակ են հայտնվել Ուկրաինայի արևելքում:
Հրետակոծությունը տեղի է ունեցել Բախմուտի մերձակա քաղաքի ծայրամասում, որը մի քանի ամիս շարունակ արևելյան Ուկրաինայի մարտերի էպիկենտրոնն է:
AFP-ի թիմը գնդակոծվել է «Գրադ»-ի հրթիռներով, երբ նրանք մի խումբ ուկրաինացի զինվորների հետ են եղել: 32-ամյա Սոլդենը զոհվել է, երբ հրթիռը դիպել է այն վայրին, որտեղ նա պառկած է եղել: Թիմի մնացած անդամներն անվնաս են: