10/05/2023 17:26
Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը երկրորդ մեդալն է ապահովել
Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը երկրորդ մեդալն է ապահովել, հայտնում է armsport.am-ը։
92 կգ քաշայինների քառորդ եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը մենամարտել է Իսպանիայի ներկայացուցիչ Էմանուել Ռեյեսի հետ և 4:0 հաշվով կամային հաղթանակ տարել:
Այսօր ավելի վաղ ԱԱ-ի կիսաեզրափակիչ էր դուրս եկել նաև Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը: ԱԱ-ի ¼ եզրափակչում Բաչկովը մենամարտել է Կոլումբիայի ներկայացուցիչ Խոսե Մանուել Վիաֆարայի հետ և երեք ռաունդներում ունենալով բացահայտ առավելություն՝ հաղթել 5:0 հաշվով:
Ռաֆայել Հովհաննիսյանն էլ տեխնիկական նոկաուտով հաղթել էր թուրք բռնցքամարտիկին և դուրս եկել ԱԱ-ի 1/4 եզրափակիչ։ 86 կգ քաշայինների 1/8 եզրափակչում Հովհաննիսյանը ժամանակից շուտ հաղթանակի էր հասել Թուրքիայի ներկայացուցիչ Հական Քոչի նկատմամբ՝ երկրորդ ռաունդում գրանցելով երեք նոկդաուն: