10/05/2023 12:46
Հավանաբար, բանակցություններին և դրանց արդյունքներին երկար չենք սպասի․ Բայրամով
Բրյուսելում կայանալիք բանակցությունները Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացի անբաժանելի մասն են։ Վաշինգտոնում կայացած բանակցությունների ժամանակ մենք մեկ քայլ առաջ ենք գնացել, այդ մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Ընդհանուր առմամբ, մենք դրական ենք գնահատում այս գործընթացը։ Տարբեր պատճառներով բանակցային գործընթացում ձգձգումներ են լինում։ Ադրբեջանի մոտեցումն այս հարցում միշտ կայուն է և հետևողական։ Ադրբեջանը աջակցում է հարաբերությունների կարգավորմանը։ Ցավոք, Հայաստանը ժամանակ առ ժամանակ ցուցաբերում է անհետևողական մոտեցում և հակասական կարծիքներ հայտնում։
Խաղաղ բանակցություններում գրեթե 6 ամիս ընդմիջում է եղել։ Այս բանակցությունները վերսկսվել են միջազգային միջնորդների մասնակցությամբ։ Ընդմիջումից հետո ղեկավարների հանդիպումը դրական գործոն է: Հավանաբար, բանակցություններին և դրանց արդյունքներին երկար չենք սպասի», - նշել է Բայրամովը։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17