10/05/2023 12:03
Եթե մեր շահերից բխում է, որ սատանայի հետ պիտի համագործակցենք հանուն Հայաստանի, ուրեմն պետք է քննարկենք այս հնարավորությունը. ՔՊ-ական
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը կարծում է՝ հանուն Հայաստանի շահերի պետք է համագործակցել բոլորի հետ։
«Բոլոր երկրներն ունեն իրենց շահերը, Թուրքիան ունի իր շահերը, Ռուսաստանն՝ իր շահերը, Վրաստանն՝ իր շահերը, արևմտյան երկրներն՝ իրենց, բնականաբար, Հայաստանն էլ ունի իր շահերը ու եթե մեր շահերից բխում է, որ մենք անգամ սատանայի հետ պիտի համագործակցենք հանուն Հայաստանի, ուրեմն պետք է քննարկենք այս համագործակցության հնարավորությունը, միգուցե, շատ տարօրինակ է հնչում, բայց այդ համագործակցություններն ու հայտարարություններն ինքնանպատակ չեն», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Թունյանը։
Ըստ նրա՝ պետք է հասկանալ, թե որ լուծումն է, որ երկրի համար ապահովելու է մաքսիմալ անվտանգություն ու բարեկեցություն։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17