10/05/2023 10:10
«Ժողովուրդ». «ՄԼ մայնինգ» ընկերության շուրջ դժգոհությունները բազմաթիվ են
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««ՄԼ Մայնինգ» ընկերության շուրջ բորբոքված կրքերը չեն դադարում: Նախ՝ հիշեցնենք, որ այս ընկերությունը փոխկապակցված է ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Սուքիասյանի հետ: Բանն այն է, որ այս ընկերությունը լուրջ խնդիրների առջև է կանգնեցրել Հակակոռուպցիոն դատարանի աշխատակիցներին:
Մասնավորապես, «ՄԼ Մայնինգ» ընկերության գրասենյակը գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեի հարևանությամբ, ընկերության մեքենաները, այդ թվում՝ բեռնատարները, երթևեկելիս վնասում են ճանապարհները, որն էլ հետո դժվարացնում է այդ ճանապարհով այլ մեքենաների երթևեկությունը:
«Ժողովուրդ» օրաթերթի կողմից արված կադրերում ևս երևում է, որ ճանապարհին քարեր են, այն դժվարանցանելի է, և պատճառն էլ հենց այս ընկերության շինարարական գործընթացին մասնակից մեքենաներն են: «ՄԼ մայնինգ» ընկերության շուրջ դժգոհությունները բազմաթիվ են և միայն սրանով չեն սահմանափակվում:
Պարբերաբար «Ժողովուրդ» օրաթերթը կանդրադառնա այս ընկերության գործունեությանն ու առկա դժգոհություններին»։