10/05/2023 11:00
Ստուգման արդյունքներով նման բան չի հայտնաբերվել. Հայկուհի Հարությունյանը՝ Փաշինյանի չհայտարարագրված ժամացույցի մասին
Մամուլն այսօր գրել էր, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ներկայացրած տարեկան հայտարարագրերում լուրջ խախտումներ են հայտնաբերվել:
ՀՀ պետական պաշտոնյաների, մասնավորապես, ՀՀ վարչապետի, փոխվարչապետի, նախարարների անունից դիմումներ են ուղարկվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, քանի որ նրանց կողմից ներկայացված տարեկան հայտարարագրերում լուրջ խախտումներ են հայտնաբերվել:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն Aysor.am-ի հետ զրույցում հերքեց այդ տեղեկատվությունը՝ նշելով. «Մենք այդ ամենը ստուգել ենք և ստուգման արդյունքներով նման բան չի հայտնաբերվել»:
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած դիմումի մեջ առկա պարզաբանումներից մեկը վերաբերում է նրա ձեռքի ժամացույցին: Նա կրում է թանկարժեք ժամացույց՝ AWI ապրանքանիշից, սակայն չի հայտարարագրել:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանից չկարողացանք պարզաբանում ստանալ, նա հեռախոսազանգերին չպատասխանեց: