11/05/2023 13:16
Որևէ կապ չունեմ «Ուիգմոր» կլինիկայի հետ. Անահիտ Ավանեսյան
Ես որևէ կապ չունեմ «Ուիգմոր» կլինիկայի հետ, իմ ընտանիքի որևէ անդամ չունի որևէ բաժնեմաս տվյալ կլինիկայում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է նախարարությունը շարունակում միլիոնավոր դրամների պայմանագրեր կնքել «Ուիգմոր» կլինիկայի հետ։
«Առողջապահության նախարարությունը կնքում է տարեկան պայմանագրեր մանկական ծառայություններ տրամադրող բոլոր կազմակերպությունների հետ», - ասաց նախարարը։