11/05/2023 21:07
Դավիթ Սարգսյանի դեմ կիրառված հայցի ապահովման միջոցը խոսքի ազատության, քաղաքական իշխանության հաշվետվողականության դեմ անթաքույց ոտնձգություն է․ Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից 168.am-ի լրագրող Դավիթ Սարգսյանի դեմ դատական գործընթաց սկսելու փաստին․
«Հայցի ապահովման գործիքը պետք է կիրառվի մարդու հիմնարար իրավունքների ողջ «ներկապնակի» հաշվառմամբ, և հեղինակավոր լրագրողների դեմ «իշխանական» հայցերով այն չպետք է ունենա լռեցնող կամ պատժող ազդեցություն։
Դավիթ Սարգսյանի դեմ կիրառված՝ հայցի ապահովման միջոցը խոսքի ազատության, քաղաքական իշխանության հաշվետվողականության դեմ անթաքույց ոտնձգություն է։
Զորակցությունս՝ անվանի լրագրողին, ամոթանքս՝ անվանի Ավինյանին»,- գրել է Ռուբեն Մելիքյանը։