11/05/2023 13:51
«Ո՞վ է փոխարինել Նիկոլ Փաշինյանին մահվան ժամանակաշրջանում՝ մինչև հարություն առնելը». Էդգար Ղազարյանը հարցում է ուղարկել վարչապետի աշխատակազմ
Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ։
«Կարծում եմ՝ բարձրացված հարցերի պատասխանը հուզում է ոչ միայն ինձ, այլև ողջ հանրությանը։
Պարտավորված եմ ինձ զգում անպայման հրապարակել պատասխանը` ստանալուն պես»,- Facebook-ում գրել է նա՝ հրապարակելով հարցման տեքստը։
Հիշեցնենք՝ Չեխիայի հայկական համայնքի հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Մեր առանձնահատկությունը ո՞րն է՝ մենք ամեն օր մեռնում ենք և ամեն օր հարություն ենք առնում, և կարող եմ ասել, որ վերջին 5 տարվա ընթացքում հարյուրավոր անգամներ մահացել եմ և հարյուրավոր անգամներ հարություն եմ առել՝ ի մեռելոց»։