11/05/2023 13:06
Առավոտ 6-ին արթնացա, ինձ թվաց վերջ՝ գյուղը ջարդին. Կութի բնակիչ
Չնայած ոչ ինտենսիվ, բայց Սոթքում կրակոցները շարունակվում են, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Կութի բնակիչ Լենա Մելքոնյանը:
«Կրակոցները շատ ուժեղ էին: Սաղ գիշեր կրակել են: Ես առավոտյան 6-ին զարթնա ձենից, տեսա կրակում են: Էրեխես հաշմանդամություն ունի, ինձ ասին ավելի լավ ա՝ հիմա գյուղից դու գնաս: Արդեն մի ժամ կլինի՝ եկել եմ ուրիշ տեղ՝ մեր բարեկամներից մեկի տուն: Էրեխես շատ վախեցավ, դրա համար թողի, էկա: Բայց կապ ունեմ գյուղի հետ, քիչ առաջ զանգի, ասին, որ էլի շարունակում են կրակել», - ասաց նա։
Տիկին Լենան նաև նշեց, որ գյուղից ընդամենը մի քանիսն են դուրս եկել, մյուսները մնացել են, չնայած որ ապաստարան չունեն։
«Գյուղին վնաս չի եղել, լավ վնաս են տվել ոսկու հանքին: Ես որ առավոտ արթնացա, ինձ թվաց վերջ՝ գյուղը ջարդին: Հելա տնից, դե հարևան չունենք, նայեցի սարերին, տեսա կրակում են», - նշեց Լենա Մելքոնյանը։