11/05/2023 19:25
«Հայբուսակ»-ի ուսանողները ԿԸՀ-ում էին․ հարցեր են ուղղել Վահագն Հովակիմյանին
«Հայբուսակ» համալսարանի իրավաբանության ֆակուլտետի ուսանողները մայիսի 11-ին հյուրընկալվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, հայտնում են ԿԸՀ-ից։
Հաղորդագրությունում նշված է․
Ապագա իրավաբաններն իրենց հետաքրքրող հարցերն են հղել ԿԸՀ նախագահին և ԿԸՀ անդամներին։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է ուսանողներին՝ կարևորելով երիտասարդների հետ համագործակցությունը և վերահաստատել վերջիններիս դիտարկումները լսելու պատրաստակամությունը։ Ուսանողները ծանոթացել են ընտրությունների ժամանակ կիրառվող սարքերի աշխատանքին, ԿԸՀ կայքի հնարավորություններին և գործնական վարժություններ կատարել։
ԿԸՀ-ն հայտնում է իր պատրաստակամությունը՝ հյուրընկալելու այլ բուհերի ուսանողներին ևս»։