11/05/2023 21:43
Ադրբեջանա-հայկական զինված դիմակայության հանգուցալուծման բանալին գտնվում է ոչ թե Վաշինգտոնում, Բրյուսելում կամ Մոսկվայում, այլ խրամատում
Արցախի ՊԲ գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը համոզված է՝ աշխարհը հարգում է խաղաղություն պարտադրողին, այլ ոչ թե մուրացողին։
«Ադրբեջանա-հայկական զինված դիմակայության հանգուցալուծման բանալին գտնվում է ոչ թե Վաշինգտոնում, Բրյուսելում կամ Մոսկվայում, ինչպես կարծում են որոշ խաղաղասերներ, այլ խրամատում:
Թե որն է խաղաղապահ ուժերի, ՀԱՊԿ-ի կամ Եվրամիության դիտորդների դերակատարությունը տարածաշրջանում, լավագույնս ցույց են տալիս Փառուխում, Տեղում և այս պահին Սոթքում տեղի ունեցող զարգացումները...
Աշխարհը հարգում է խաղաղություն պարտադրողին, այլ ոչ թե մուրացողին...»,- սոցցանցի իր էջում գրել է Սենոր Հասրաթյանը։