11/05/2023 14:14
Մոսկվան կոչ է անում Երևանին և Բաքվին չձեռնարկել գործողություններ, որոնք կարող են հանգեցնել լարվածության աճի
Կրեմլը կոչ է արել Երեւանին և Բաքվին զսպվածություն ցուցաբերել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ կապված։
Լրագրողների հարցին, թե ինչ միջոցներ է ձեռնարկում Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հերթական սրման կապակցությամբ, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է. «Մենք, իհարկե, ակնկալում ենք կողմերից զուսպ մոտեցում, հորդորում ենք չձեռնարկել որևէ գործողություն, որը կարող է հանգեցնել լարվածության աճի։ Մենք կշարունակենք մեր շփումները թե՛ Բաքվի, թե՛ Երեւանի հետ»։
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է կատարել իր գործառույթները, որոնք նախատեսված են եռակողմ փաստաթղթերով։