11/05/2023 19:01
Ռուբլու կուրսը մինչև տարեվերջ կտատանվի, ամեն ինչ կախված է հատուկ ռազմական գործողության ընթացքից․ Պետդումայի ֆինանսական շուկայի հանձնաժողովի նախագահ
Ռուբլու կուրսը մինչև տարեվերջ կտատանվի, դա միայն տնտեսական գործոններով չէ պայմանավորված, ՏԱՍՍ-ին ասել է Պետդումայի ֆինանսական շուկայի հանձնաժողովի նախագահ Անատոլի Ակսակովը։
«Մինչև տարեվերջ ռուբլու կուրսը այսպես էլ կտատանվի, ամեն ինչ կախված է հատուկ ռազմական գործողության հետ կապված իրավիճակից։ Այսինքն, այս սուբյեկտիվ գործոնը, որը վերածվել է օբյեկտիվի, իր ազդեցությունը կշարունակի ունենալ։ Հենց հաջողություններ լինեն, ուրեմն, համապատասխանաբար, ռուբլին կամրապնդվի, բայց սրանք տնտեսական գործոններ չեն։ Ընդհանուր առմամբ, տնտեսությունը կայունություն է ցուցաբերել, ռուբլին նույնպես ցույց է տալիս այդ կայունությունը»,- ասել է Պետդումայի ֆինանսական շուկայի հանձնաժողովի նախագահը։