11/05/2023 09:35
Ի՞նչ իրավիճակ է Սոթքում, Կութում և Վերին Շորժայում այս պահին
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Aysor.am-ի հետ զրույցում Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանն ասաց, որ այս պահին չի կարող խոսել, քանի որ շատ զբաղված է.«Ավելի ուշ զանգեք, տեսնեմ՝ ինչ եք ուզում»:
Կութ բնակավայրի վարչական ղեկավար Գրիգոր Ավագյանն էլ նշեց, որ կրակոցներ եղել են, սակայն այս պահին հանգիստ է.«Կրակոցներ չկան, գյուղացիներն առօրյա կյանքով ապրում են: Փառք Աստծո, ոչ մի վնաս չի եղել: Չեմ կարող ասել՝ կրակոցները դադարել են թե ոչ, բայց գյուղում չեն լսվում»:
Վերին Շորժայի համայնքապետ Արտյոմ Երանոսյանն էլ ավելացրեց, որ իրենց հատվածում ևս հանգիստ է.«Ոչ մի կրակոց չի եղել: Կրակոցների ձայներ հեռվից հեռու լսվել են»: