11/05/2023 13:34
Ամեն 5 րոպեն մեկ կրակոցներ են լինում, բայց մարդիկ իրենց գործերով են զբաղված. Սոթքի բնակիչ
Գյուղացիներին համայնքից չեն տարհանել, նրանք զբաղված են առօրյա գործերով: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Սոթքի բնակիչ Արմեն Մարտիրոսյանը:
«Սակայն, ամեն 5 րոպեն մեկ կրակոցներ են լինում, հիմնականում հանքի ու Նորաբակ համայնքի մոտերը: Գյուղում իրավիճակը դեռ նորմալ է, ժողովուրդն իրենց գործերով է՝ կարտոֆիլ են ցանում: Հիմա խախանդ ա, թե իրիկունն ինչ կլինի՝ չեմ կարա ասեմ: Ես, օրինակ, իմ անասուններին հանել եմ դաշտ, դպրոցում չգիտեմ դաս եղե՞լ է, թե՞ ոչ : Մարդիկ կլինեն, որ գնացած կլինեն, բայց գյուղում շարժը կա», - ասաց բնակիչը: