12/05/2023 22:47
Արման Ադամյանը նվաճել է ձյուդոյի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանը ներկայացնող հայազգի ձյուդոիստ Արման Ադամյանը Դոհայում (Քաթար) ընթացող աշխարհի առաջնության ոսկե մեդալ է նվաճել։ Եզրափակիչ գոտեմարտում Ադամյանի մրցակիցը Օլիմպիական խաղերի կրկնակի ոսկե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, չեխ Լուկաշ Կրպալեկն էր։ Գրում է Armsport-ը։
Վճռական գոտեմարտում հաշիվը չի բացվել, սակայն ավելացված ժամանակում Կրպալեկը ստացել է երրորդ զգուշացումը, որի շնորհիվ Ադամյանին հաղթանակ է շնորհվել։
26-ամյա մարզիկը կարիերայում առաջին անգամ է դարձել աշխարհի առաջնության հաղթող։
Հիշեցնենք, որ ռուս ձյուդոիստները Դոհայում ընթացող աշխարհի առաջնությունում հանդես են գալիս որպես անհատ չեզոք մարզիկներ: