12/05/2023 13:18
Ադրբեջանական սադրանքների վերաբերյալ ԵՄ դիտորդները չէին կարող որևէ արձագանք տալ. ԱԳ փոխնախարար
Հայաստանը դրական է գնահատում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը, բայց ադրբեջանական սադրանքների վերաբերյալ ԵՄ դիտորդները չէին կարող որևէ արձագանք տալ:
«Նրանց դերակատարումն է զեկույցներ պատրաստել Բրյուսելի և ԵՄ անդամ երկրների համար։ Նրանց խնդիրն է պարբերաբար այցելել սահմանի բոլոր հատվածները։ Ես կարող եմ նշել, որ նրանց ներկայությունն արդեն իսկ ներդրում է իրավիճակը բարելավելու գործում։ Դա ստեղծում է հոգեբանական առումով ավելի ապահով մթնոլորտ, և այդ մասով առաքելությունն ամբողջությամբ կատարում է իր մանդատը: Այս պահին մենք կարող ենք դրական գնահատել գործունեությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
Անդրադառնալով Սոթքի ուղղությամբ ադրբեջանական կողմի սադրանքներին` փոխարտգործնախարարը նշեց, թե ոչ ոք կասկած չուներ, որ որոշակի սադրանքներ կլինեն։