12/05/2023 13:13
Զելենսկուն մերժել են ելույթ ունենալ Եվրատեսիլի եզրափակչում
«Եվրատեսիլ 2023» երաժշտական մրցույթի կազմակերպիչները Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն զրկել են եզրափակչի ժամանակ տեսաուղերձով ելույթ ունենալու հնարավորությունից, որով նա ևս մեկ անգամ կոչ էր անելու 160 միլիոն հանդիսատեսին աջակցել Կիևին՝ Ռուսաստանի դեմ հակամարտությունում։ Այդ մասին հայտնել է բրիտանական The Times թերթը։
Եվրոպական հեռարձակողների միության (EBU) ղեկավարությունը հիշեցրել է, որ երաժշտական մրցույթը միջազգային ժամանցային շոու է, որի առանցքային կողմերից մեկը դրա «ապաքաղաքական լինելն է»։ Այս սկզբունքն արգելում է մրցույթի շրջանակներում անել քաղաքական կամ նմանատիպ հայտարարություններ, ընդգծել են մրցույթի կազմակերպիչները։
Այս տարի բրիտանական BBC հեռուստաընկերությունը Լիվերպուլում Եվրատեսիլ երգի մրցույթն անցկացնում է Ուկրաինայի հանրային հեռարձակող ընկերության անունից: BBC-ն երաշխավորել է, որ Ուկրաինայի երաժշտությունն ու մշակույթը վառ կերպով կներկայացվեն միջոցառման բոլոր երեք ուղիղ եթերներում։
Նախկինում մերժվել էր Զելենսկու խնդրանքը՝ ելույթ ունենալ «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ, այն չի լինի նաև սեպտեմբերին կայանալիք Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում։