12/05/2023 21:29
Մեդվեդևը կարծում է, որ Զելենսկին ինքնասպանություն գործելու «բոլոր հնարավորություններն ունի»
ՌԴ անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ինքնասպանություն կգործի և կյանքին վերջ կտա այնպես, ինչպես ժամանակին Հիտլերն է վերջ տվել իր կյանքին։ Այսպես է Մեդվեդևն արձագանքել Զելենսկու հայտարարությանը, որում Ուկրաինայի նախագահը պնդել էր, թե ռուսական իշխանությունների «վերջը վատ է լինելու», հնարավոր է՝ «նրանք մեռնեն ոչ իրենց մահով»։
«Ով ինչպես կմեռնի, մեզ հայտնի չէ, քանի որ Աստծո ուղիներն անքննելի են։ Բայց հատկապես Կիևի թմրամոլը հնարավորություն ունի մեռնել՝ սեփական ձեռքերով։ Շունչը փչել՝ վախկոտի պես ինքնասպանություն գործելով՝ ինչպես Հիտլերը՝ թույն կուլ տալով»,- Տելեգրամի իր ալիքում գրել է Մեդվեդևը։