12/05/2023 13:03
Կլինեն այլ հանդիպումներ ևս. փոխնախարարը՝ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների մասին
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը խաղաղության պայմանագրի շուրջ դիրքորոշումները մոտեցնելու առումով Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցություններն արդյունավետ փուլ է համարում։
Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը արել է հնարավորը, որ ստեղծվի դրական մթնոլորտ:
«Իսկապես արդյունավետ փուլ էր՝ մոտեցնել դիրքորոշումները հնարավոր պայմանագրի նախագծի շուրջ: Իհարկե, կան մի շարք կարևորագույն հարցեր, որ դեռ պետք է քննարկվեն, հենց դրա համար է, որ Բրյուսելում կազմակերպվում է արդեն բարձրագույն մակարդակով հանդիպումը, որին կհաջորդի Մոսկվայում ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումը, կլինեն այլ հանդիպումներ ևս», -լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը: