12/05/2023 12:18
Ադրբեջանում պահվող գերիները 33-ը չեն. չպաշտոնականացված հավելյալ 80 դեպք կա
Ադրբեջանի նպատակն է նվազեցել հայ գերիների թիվը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։ Դա, ըստ նրա, նվազեցնում է պատասխանատվությունը։
«Յուրաքանչյուր անգամ Ադրբեջանն ամեն ինչ արել է, որպեսզի հերքի, ցույց չտա, որ գերեվարման դեպք կա, որովհետև դա նրանց ձեռնտու չէ, պատասխանատվություն է և այլն»,- նշեց նա։
Թաթոյանն ասաց, թե առնվազն 80 դեպք կա, որ հայերը գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։
Թաթոյանն ասաց, թե ճիշտ չէ, երբ հայկական կողմը Ադրեջանի տված տվյալների վրա է հայտարարում, որ այս պահին գերության մեջ է 33 մարդ։
Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանն էլ ասաց, թե 33-ը պաշտոնականացված թիվն է, իսկ չպաշտոնականացված հավելյալ 80 դեպք կա։