12/05/2023 14:52
Պատերազմից 2.5 տարի անց, մայրը որդու դին հայտնաբերել է Մեծամորի դիահերձարանում (Տեսանյութ)
«Համարյա 2 տարի երազում էի, որպեսզի գտնեի որդուս ամբողջ մարմինը: Ինձ, սակայն, մասունք են տվել, ճիշտ է՝ շատ կարևոր մասունք: Սարի պես տղա եմ տվել այս պետությանը, բանակին: Միշտ մտածում էի, թե արդյո՞ք չեմ գտնելու որդուս ձեռքերը, ոտքերը, արդյո՞ք կենդանիներին բաժին հասավ տղաս: Ու ես եմ միշտ կապի մեջ եղել քննչականի, դիահերձարանների հետ, որպեսզի տեսնեմ որդուցս այլ բան գտե՞լ են, թե՞ ոչ: Ու, պարզվում է, որ որդուս ամբողջական մարմինը կա՝ թևի դաջվածքը երևում է: Ու պարզվում է՝ 2020 թվականի նոյեմբերի 1-ից Վահագնը մեզ մոտ է՝ Հայաստանում», - պատմում է 44-օրյա պատերազմում անմահացած Վահագն Խաչատրյանի մայրը՝ Ալինա Գրիգորյանը:
Պատերազմից 2,5 տարի անց, մայրը որդու դին հայտնաբերել է Մեծամորի դիահերձարանում: Տիկին Ալինայի խոսքով՝ ամբողջ մարմինը ճանաչելի է եղել, ոչ մի այրվածք չի եղել։
«Սա ես չեմ պատրաստվում ներել: 2,5 տարի զինվորին այդ կերպ պահելն իմ զինվորի, իմ հանդեպ ուղղակի հանցագործություն է», - նշում է նա։