12/05/2023 10:57
Ծայրահեղ ծանր վիճակում «Մուրացան» հիվանդանոց տեղափոխված ընկեցիկ երեխայի վիճակում նկատվում է դրական տեղաշարժ
Երեկ՝ ժամը 16:30-ի սահմաններում, «Մուրացան» համալսարանական հիվանդանոց շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխված ընկեցիկ երեխայի վիճակում նկատվում է դրական տեղաշարժ։
«Փոքրիկը ներկա պահին գտնվում է նորածնային վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության ներքո։ Այս պահի դրությամբ՝ երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր», - այս մասին հայտնել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
Հիշեցնենք, որ նորածին աղջիկը հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում՝ հիպոթերմիա, մարմնի ցածր ջերմաստիճանով: