12/05/2023 12:52
Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմը Թուրքիայում արժանացել է 2 մրցանակի
Թուրքիայի Անատոլիական միջազգային կինոփառատոնում (International Anatolian Film Awards (AFA) Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը արժանացել է «Լավագույն երաժշտություն» և «Լավագույն պրոդյուսեր» մրցանակների:
Սա արդեն թուրքական երրորդ կինոփառատոնն է, որտեղ ֆիլմն ընդգրկվել է մրցութային ծրագրերում: Նախորդ երկուսի արդյունքները դեռ չեն հրապարակվել, բայց ինքնին արդեն երևույթը արտառոց է:
Ֆիլմի ռեժիսորն է Արա Մնացականյանը, արտադրությունը՝ «Ման Փիքչերս Փրոդաքշեն», ֆիլմի երաժշտության հեղինակն է Արտաշես Քարթալյանը, պրոդյուսերը՝ Մանվել Սարիբեկյանը։
Ֆիլմը ստեղծվել է ՀՀ կառավարության, Ամերիկայի Հայ միսոներական ընկերակցության, Մարդիրոսիան-Ագարակյան իրավաբանական ընկերակցության, Բեյրութի Համազգային համալսարանի, Սալոնիկի ՀՕՄ-ի և Համազգային միության մասնաճյուղերի, Նյու Յորքի Վարդանանց Ասպետներ մասնաճյուղի, ինչպես նաև Սփյուռքի մի շարք բարերարների ֆինանսական աջակցությամբ: