13/05/2023 18:53
2023-ի առաջին եռամսյակում արձանագրվել է բնակչության բնական աճ․ Արցախի ազգային վիճակագրական ծառայություն
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Արցախի Հանրապետությունում արձանագրվել է բնակչության բնական աճ, գրում է «Արցախպրես»-ը՝ վկայակոչելով Արցախի ազգային վիճակագրական ծառայությանը։
«Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից հայտնում են, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 2023 թ. առաջին եռամսյակում նույն ցուցանիշը աճել է 50 տոկոսով, ինչը գլխավորապես մահվան դեպքերի 30.1 տոկոսով նվազման հետևանքն է:
Բնակչության կենսունակության գործակիցը կազմել է 173.2»,- նշված է հրապարակման մեջ: