13/05/2023 10:41
Նարեկին մանկուց եմ ճանաչել. անչափ զուսպ, համեստ, հայրենասեր մեր տղա. Կոտայքի մարզպետ
Թշնամու սադրանքի հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելիս նախօրեին զոհված զինծառայողը 2003 թվականին ծնված Նարեկ Նորայրի Բաղդասարյանն է՝ Կոտայքի մարզի Գառնի համայնքից, ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը։
«Հարազատական ամենամոտ կապերն ունենալով՝ Նարեկին մանկուց եմ ճանաչել. անչափ զուսպ, համեստ հայրենասեր մեր տղա։
Անսահման մեծ է ցավի զգացումը, անդառնալի՝ մեր զինվորի կորուստը։ Փա՛ռք Նարեկին, համբերություն ընտանիքին ու մեզ բոլորիս։
Հավերժ խոնարհում հայրենիքի համար կյանքը տված մեր բոլոր հայորդիներին», - գրել է մարզպետը։
Նարեկի զորացրվելուն 50 օր էր մնացել: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Գառնիի համայնքապետ Տիգրան Պողոսյանը: Նա տան միակ տղան էր, ունի իրենից մեծ երկու քույր, հայրն ու մայրը գյուղատնտեսությամբ են զբաղվում:
Համայնքապետն ասել է, որ Նարեկի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, իսկ հուղարկավորությունը՝ վաղը: