13/05/2023 00:43
Սա եթե մնաց, թշնամին էլ ավելի է խորանալու մեր պետության ինքնիշխան տարածքում. Շարմազանով
Ուղիղ 2 տարի առաջ թշնամին Սեւ լճի տարածքում 3,5 կմ խորությամբ մտավ ՀՀ ինքնիշխան տարածք, հիշեցնում է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Նիկոլի կարծիքով՝ Սեւ լճի 30 տոկոսի համար չարժեր կռիվ անել, իսկ այսօր թշնամին սպանում է հայ զինվորին արդեն Սոթքի տարածքում։
Սա եթե մնաց, թշնամին էլ ավելի է խորանալու մեր պետության ինքնիշխան տարածքում։
Փառք ու պատիվ հայրենիքի պաշտպան հայ սպաներին ու զինվորներին։
Ամոթ քաղաքական թրքահպատակ ռեժիմին»,- գրել է Շարմազանովը