13/05/2023 17:26
Փարիզի օլիմպիական խաղերի կեղծ տոմսեր վաճառող 44 կայք է հայտնաբերվել
Ֆրանսիայի ոստիկանությունը հայտնել է, որ Փարիզում 2024 թվականին կայանալիք օլիմպիական խաղերի կեղծ տոմսեր վաճառող 44 կայք է հայտնաբերվել։
«2 ամսից ավելի է՝ 200 ժանդարմներ աշխատում են այս խնդրի շուրջ։ Արդեն իսկ 44 կայք է հայտնաբերվել, դրանք կեղծ տոմսեր են վաճառում՝ մարդկանց խաբելով»,- BFM հեռուստաալիքի եթերում ասել է ժանդարմերիայի կիբերանվտանգության ստորաբաժանման պետ Մարկ Բոժեն։
Իրավապահները պարզել են նաև, որ համացանցում խաբեության երկու մեթոդ է գործում․ որոշ կայքեր կեղծ՝ իրականում գոյություն չունեցող տոմսեր են վաճառում, մյուսներն էլ՝ իրական տոմսեր, սակայն վաճառքի պաշտոնական կետերում վաճառվողների համեմատ՝ անգամներով բարձր գնով։
2024-ի հուլիսի 26-ին մեկնարկող օլիմպիական խաղերի առաջին տոմսերը վաճառում հայտնվել են փետրվարից։ Այս պահի դրությամբ պաշտոնական կայքի միջոցով վաճառվել է մոտ 13 միլիոն տոմս։