13/05/2023 09:46
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը գնալու է ԱԺ հանձնաժողով՝ 2022-ի բյուջեի կատարողականը ներկայացնելու
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մայիսի վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը գալու է ԱԺ հանձնաժողով՝ 2022թ.-ի բյուջեի կատարողականը ներկայացնելու: Սրանով պայմանավորված՝ հայրենի գործադիրում և օրենսդիրում խառն են այս օրերին:
Նախարարները շտկումներ են անում իրենց աշխատանքներում, որպեսզի թերացումներ չլինեն, վարչապետին ցույց տան, որ մեծ աշխատանք են տարել:
ՔՊ-ականներն էլ փորձելու են ամեն ինչ անել, որպեսզի Փաշինյանի խորհրդարան գալը հարթ անցնի, առանց միջադեպերի, անցանկալի հարցեր չհնչեն ընդդիմադիրների կողմից:
Բյուջեի կատարողականը ներկայացվելու է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում. վարչապետը ներկայացնելու է կառավարության բյուջեի կատարողականը, իսկ մյուս նախարարները՝ իրենց ոլորտների, որից հետո վարչապետը և նախարարները կպատասխանեն պատգամավորների հարցերին»։