14/05/2023 15:03
Այո, նման քննարկումներ եղել են. ԱԽ քարտուղարը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգոորյանը «Новой газеты Европа»-ին տված հարցազրույցում ասել է, թե քննարկումներ եղել են Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին։
«Այո, նման քննարկումներ եղել են, սա բնական արձագանք է» , - ասել է Արմեն Գրիգորյանը՝ նշելով, թե նախորդ տարվա սեպտեմբերին Հայաստանի տարածքում Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի ժամանակ ՀՀ-ն ՀԱՊԿ-ից աջակցություն է ակնկալել, ինչը, սակայն, չի եղել։