14/05/2023 19:20
Եթե մինչև վերջերս «Զվարթնոց» օդանավակայանում նստած էին ռուս սահմանապահները, հիմա նստած են նաև հայ սահմանապահները, այնպես որ, առաջընթաց կա. ԱԽ քարտուղար
Ցանկացած հետախուզական գործունեություն զսպելու համար անհրաժեշտ է անվտանգային կառույցների ամբողջական բարեփոխում, մենք պետք է հասնենք նրան, որ մեր ինստիտուտները ծառայեն միայն Հայաստանին, «Новой газеты Европа»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ ծառայությունը Ռուսաստանի հետ ունի ընդհանուր համակարգչային բազա, և Երևանը բառացիորեն ողողված է ռուսական հատուկ ծառայություններով։
«Ի դեպ, Զվարթնոցի մասին. բոլորը հիշում են, որ մինչև վերջերս այնտեղ նստած էին ռուս սահմանապահներ, իսկ հիմա նստած են նաև հայ սահմանապահները, այնպես որ, առաջընթաց կա։
Բայց ինքնիշխանությունը երկար ճանապարհ է պահանջում: Չես կարող մի օր արթնանալ ու լիովին անկախ լինել։ Պետք է նախ մի քայլ կատարել, հետո մյուսը, հետո՝ երրորդը», - ասել է Գրիգորյանը: