14/05/2023 20:50
Փաշինյանն ու Ալիևի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսին Բրյուսելում
Հուլիսին Բրյուսելում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հաջորդ հանդիպումը, ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումից հետո։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, նաև հաստատել են, որ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանի դեպքում՝ 29 800 քառ․ կմ, իսկ Ադրբեջանի դեպքում՝ 86 600 քառ․ կմ: Սահմանների վերջնական դելիմիտացիան կհամաձայնեցվի բանակցությունների միջոցով, նշել է նա։
Միշելը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա:
Նա նաև Ադրբեջանին կոչ է արել միջազգային հանրության հետ համատեղ ջանքերով ապահովել Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի բնակչության անվտանգությունն ու իրավունքները:
The EU is committed to helping Armenia & Azerbaijan reach a comprehensive normalisation. We will continue to contribute to their joint efforts.@presidentaz @NikolPashinyan
— Charles Michel (@CharlesMichel) May 14, 2023
My press remarks ↓ pic.twitter.com/swOlNLxcgQ