15/05/2023 21:30
Գրիգորի Խաչատուրովի կալանքը երեք ամսով երկարացվեց
Դատարանը րոպեներ առաջ որոշել է գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի կալանքը երկարացնել ևս երեք ամսով։
Այդ մասին լրագրողներին հայտնեց Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը՝ ընդգծելով՝ դատավորի Արամ Գրիգորյանի՝ մինչ այս ցուցաբերած պահվածքից հետո այս որոշումն անակնկալ չէ ոչ մեկի համար։
«Բոլորս էլ գիտեինք, ընդամենը մի բան հաստատվեց, որ դատավորի աթոռին նստած անձն այնպիսի գծեր անցավ, որ այլև վերադարձ հնարավոր չէ։ Չգիտեմ՝ հետո ոնց է ինքը նիստեր վարելու»,- ասաց փաստաբանը։
Նշենք, որ որոշման տեքստը փաստաբաններին դեռ չի տրամադրվել։